ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը

Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռազմավարությունը
24.05.2012 | 06:56

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ԵՄ խորհրդատվական խումբը մայիսի 21-ին Երևանում անցկացրել են համատեղ սեմինար: Այն նպատակուղղված էր կառավարության կողմից վերջերս հաստատված «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» քննարկմանը, հստակեցմանը և ԵՄ «Սննդամթերքի հիգիենայի առանձնակի պահանջներ սահմանող կանոնակարգը» ՀՀ օրենսդրությանը մոտարկմանը: Սեմինարի նպատակն էր միաժամանակ վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի վերամշակման, արտադրության, ներքին սպառման և արտահանման ոլորտներում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` կարևորելով միջազգային ստանդարտների ներդրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: «ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրի» նպատակն է նվազագույնի հասցնել Հայաստանի ֆերմերային համայնքի, ինչպես նաև ագրոբիզնեսի ներկայացուցիչների վարչական բեռը` թարմացնելով գոյություն ունեցող կանոնակարգերը և հրաժարվելով հնացած ստանդարտներից»,- նշել է նա:
Սեմինարի մասնակիցները տեղեկացել են սանիտարական և բուսասանիտարական ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունների և սննդամթերքի անվտանգության վրա դրանց ազդեցության մասին:
ՀՀ օրենսդրությունը` ԵՄ օրենսդրությանը մոտարկման, կենդանիների պահման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության կանոնակարգման և հսկողության խնդիրները մասնակիցները վերլուծել, քննարկել են նաև առանձին խմբերով: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան մասնակցել են ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, սննդամթերքի արտադրության, մատակարարման և անվտանգության շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ